Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի Գավաթ․ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է

Սպորտ
a1gimnastika-2

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթահարելով որակավորման փուլը, մտել է եզրափակիչ։   Մեր մարզիկը հենացատկերի վարժությունում վաստակել է 14,849 միավոր եւ գրավել 3-րդ տեղը: Եզրափակիչում հանդես կգան 8 լավագույնները:   Հիշեցնենք, որ երեկ եզրափակիչ փուլ էին մտել նաեւ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը (օղակների վարժություն) եւ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր):