Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաջիկ բամբակագործները կեղծ տեղեկություններ են տարածում. «Ուզբեկ տեքստիլ գրուպ»-ի տնօրեն

Հասարակություն
Խաչիկյան

Գործարար Գագիկ Խաչիկյանն արձագանքում է տաջիկ բամբագործներին։ Ազգությամբ  տաջիկ մի խումբ քաղաքացիներ  այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջև։ Նրանք բամբակագործությամբ են զբաղվում Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ Բամբակագործներից մեկի՝ Բուկիֆ Մահմադալիի խոսքով՝ իրենց գործատու Գագիկ Խաչիկյանը չէր վճարել կատարած աշխատանքի համար։ «Ավելի քան 15 հազար դոլար դեռևս մինչև անցյալ տարվա դեկտեմբեր չի վճարվել»,- նշել էր բամբակագործը։ Արաքսում գտնվող բամբակի դաշտերը տնօրինում է «Ուզբեկ տեքստիլ գրուպ» ՍՊԸ-ն։  «Ա1+»-ը կապ հաստատեց տնօրեն Գագիկ Խաչիկյանի հետ։  «Նրանք իրենց աշխատանքը ամբողջությամբ չեն կատարել։ Իրենց հանդեպ աշխատանքի դիմաց պատշաճ վճարվել է, որը կարող եմ ապացուցել փաստաթղթերով ու կտրոններով»,- ընդգծում է Խաչիկյանը։ Բամբակագործների մի մասն էլ, Խաչիկյանի փոխանցմամբ, արդեն հեռացել են Հայաստանից. մնացել են միայն նրանք, ովքեր իրեն անհասկանալի պատճառներով բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև։ «Ասում եմ՝ եկեք աշխատեք պայմանագրով, մնացած գործն էլ ավարտեք, որ վճարեմ, չեն գալիս աշխատելու։ Գալիս են կառավարության դիմաց կեղծ տեղեկություններ են տարածում»,- եզրափակում է նա։