A
A
Ուսանողական վարկերի տոկոսները նվազեցվել են
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության մարտի 21-ի նիստի հաստատմանն է ներկայացրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացման վերաբերյալ որոշման նախագիծ: Համաձայն նախագծի ուսանողական վարկերի պայմանները կբարելավվեն, մասնավորապես՝ տոկոսադրույքը կնվազեցվի: Կառավարությունն որոշել է պետական աջակցությամբ նշված նպատակային ծրագրում իրականացնել հետևյալ փոփոխությունները.
- Ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700.000 ՀՀ դրամ, գործող 450.000 ՀՀ դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1.8 մլն ՀՀ դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2.8 մլն ՀՀ դրամ (4 տարվա համար)։
- Նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9% տարեկան, գործող 12%-ի փոխարեն: Միաժամանակ վարկի տոկոսադրույքի` բարձր առաջադիմությամբ ուսանողների համար 3, իսկ մնացած ուսանողների համար 2 տոկոսային կետով պետական սուբսիդավորումից հետո, վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6% տոկոսադրույքով` բարձր առաջադիմությամբ ուսանողների համար, տարեկան առավելագույնը 7% տոկոսադրույքով` մնացած ուսանողների համար: