Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը չի մասնակցի Բոսնիայի հետ խաղին

Սպորտ
sport-hajastani-havaqakan-1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կմեկնի Սարաեւո, որտեղ մարտի 23-ին կանցկացնի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի առաջինը հանդիպումը՝ Բոսնիա եւ Հերցեգովինային ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հավաքականի հայտացուցակում փոփոխություն է տեղի ունեցել: Դարպասապահ Արսեն Բեգլարյանը վնասվածքի պատճառով չի մեկնի Բոսնիա եւ Հերցեգովինա: Հարձակվող Յուրա Մովսիսյանը չնայած ընդգրկված է ընդհանուր հայտացուցակում, սակայն չի մասնակցի առաջիկա հանդիպմանը: