Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրո -2020-ը կմեկնարկի Ասիայում (տեսանյութ)

Սպորտ
a1evro-2020

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական փուլը: ՈՒԵՖԱ-ն ներկայացնող 55 երկրների հավաքականները նախապես բաժանվել են 10 ենթախմբերի, որոնցում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կմտնեն Եվրո-2020 եզրափակիչ փուլ: Մնացած չորս ուղեգրերը կխաղարկեն անցած տարի կայացած Ազգերի լիգայի խմբային փուլի հաղթող թիմերը: Եվրոպայի նոր առաջնության ընտրական փուլի մեկնարկը կտրվի Ասիա աշխարհամասում, քանի որ առաջին խաղում Ղազախստանի հավաքականը Աստանայում ընդունելու է Շոտլանդիային: Այսօր կայանալիք հանդիպումներից մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես Ավստրիա – Լեհաստան, Բելգիա – Ռուսաստան եւ Սլովակիա – Հունգարիա խաղերը: Ընտրական փուլը կավարտվի նոյեմբերի 19-ին: Հավելենք, որ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է 12 տարբեր երկրներում, այդ իսկ պատճառով ոչ մի հավաքական նախապես ուղեգիր չի ստացել, ինչպես ընդունված էր նախորդ առաջնությունների ժամանակ: Մրցաշարը կանցկացվի 2020թ հունիսի 12-ից մինչեւ հուլիսի 12-ը: Կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ խաղերը կայանալու են Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: