Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ  քրդական համայնքին՝ Նավրոզի կապակցությամբ

Պաշտոնական
nikol-9

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Նավրոզը քրդերի հնագույն և ամենասիրված համազգային տոներից է: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ և ընկալվում իբրև բնության զարթոնքի խորհրդանիշ ու նոր տարվա սկիզբ: Թող նոր կյանք խորհրդանշող այս գարնանային տոնը Հայաստանի իրավահավասար եղբայրական ընտանիքի մաս կազմող քուրդ բարեկամների համար դառնա նոր սկիզբ երազանքների իրականացման ճանապարհին: Թող Նոր տարին լինի խաղաղության, համերաշխության, նոր ձեռքբրումների և հաջողությունների տարի:  Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ բարօրություն, երջանկություն և հաստատակամություն՝ միասին կառուցելու ազատ, արդար ու բարեկեցիկ երկիր բոլորիս համար: