Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լույսի մոլորակ»-ում հայրերի հարցերին էլ կպատասխանեն (տեսանյութ)

Հասարակություն
1-23

      Ապրիլի 23-ին կանցկացվի  «Լույսի մոլորակ» խորագրով մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդես, որն իր տեսակով նաեւ կրթական ինտերակտիվ  միջոցառում է։ Այստեղ մասնակիցները կկարողանան մասնագետներից խորհրդատվություն ստանալ մոր և մանկան առողջությանն վերաբերող  տարբեր հարցերի հետ կապված: Քննարկվելու են կրծքով կերակրելուց մինչև դրական ծնողավարության, ֆիզիկական և հոգեբանական բռնության, հաջողակ փոքրիկ մեծացնելու, հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների և այլ թեմաների մասին: 0-14 տարեկան երեխանների համար տարբեր միջավայրներ են ստեղծվելու: Այն կօգնի ծնողներին հասկանալու իրենց երեխանների հետաքրքրության շրջանակը: Միջոցառումը անց է կացվացվում  «Իմ քայլը»-ը հիմնադրամի հովանավորությամբ։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նույնպես միացել է նախաձեռնությանը:  «Մենք արդեն 20 տարի աշխատում ենք Հայաստանում, որպեսզի ստեղծենք մի միջավայր , որտեղ յուրաքանչյուր հղիություն կլինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ կլինի անվտանգ և ապահով,  յուրաքանչյուր դեռահաս և երիտասարդ կկարողանա իր պոտենցիալը  ամբողջությամբ օգտագործել և յուրաքանչյուր կին, տղամարդ և տարեց մարդ կարժանանա արժանապատիվ վերաբերմունքի»,- ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյան: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ապրիլ ամսվանից հանրությանը կներկայացվի նոր կայք, որտեղ հնարավոր կլինի գտնել հայալեզու և ստուգված ինֆորմացիա  երեխայի  ճիշտ սնուցումից մինչև դրական ծնողավարման հմտությունների մասին: Իսկ մարզերում կստեղծվեն ծնողների կրթական սենյակներ, որտեղ կկազմակերպվեն տարբեր վերապատրաստումներ  ծնողների համար: