Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրո-2020. Հայաստանի մրցակիցը մարզվել է անբարենպաստ պայմաններում

Սպորտ
sport-bosnia-1

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը բավական անբարենպաստ պայմաններում է անցկացրել իր հերթական մարզումը: Ինչպես նշում են տեղական լրատվամիջողները, Սարաեւոյի օդանավակայանի մոտ գտնվող Բուտմիրի խաղադաշտը, որտեղ իր պարապմունքներն է անցկացնում ազգային թիմը, հորդառատ անձրեւի պատճառով անմխիթար վիճակում է հայտնվել: Մարզմանը չեն մասնակցել մեր մրցակցի պաշտպան Սեադ Կոլաշինացը եւ կիսապաշտպան Էլվիս Սարիչը: Վերջինս այդպես էլ չի հասցրել վերականգնվել վնասվածքից հետո եւ բաց կթողնի Հայաստանի եւ Հունաստանի հետ խաղերը, իսկ ահա Կոլաշինացը, որ Հենրիխ Մխիթարյանի հետ հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում», նույնպես վնասվածք ունի, սակայն՝ թեթեւակի: Նա չի մասնակցի միայն Հայաստանի հետ խաղին: