Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սայլակից հելե-հասել եմ ստեղ». ազատամարտիկ (տեսանյութ)

Հասարակություն
Hashmandam-azatamartik

Ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող, չորս երեխայի հայր Արծրունի Վանյանին  բողոքի ակցիա է անում կառավարության շենքի առջև։ Նա  նշում է, որ բնակարան ստանալու խնդրով նախկին իշխանությունների օրոք նամակով դիմել է վարչապետին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ «Մինչև հիմա ես չեմ կարողանում էդ բարիերը, էդ պատնեշն անցնել, որ կարողանամ գոնե հերթի մեջ գրանցվեմ»,- ընդգծում է նա։ Նրա խոսքով՝ իրեն անընդհատ տարբեր գերատեսչություններում խաբում են՝ ասելով՝ «գնա այսինչ թուղթը բեր, այնինչ թուղթը բեր», անգամ ցուցակի մեջ չեն գրանցում, որ հնարավորություն ունենա դրանից օգտվելու։ «Դուք պատկերացրեք՝ էսօր արդեն էլ պատճառ չկա այդ ցուցակից ինձ հանելու, բռնել են հաշվառումից հանել են, քանի որ ես որևէ սեփականություն չունեմ, ինչ-որ մեկի տան վրա գրանցվել եմ, բռնել են հաշվառումից հանել են ու ասում են, որ ես անգամ հաշվառված չեմ։ Եթե հաշվառված չեմ, ո՞նց եմ ես թոշակ ստանում, ու ո՞նց եք ինձ տրամադրում այդ թոշակը»,- հարցադրում է նա։ Ազատամարտիկը նամակ է գրել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը այնուհետ փոխանցվել է պաշտպանության նախարարություն, իսկ ՊՆ-ից վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ուղղված պատասխան նամակում մասնավորապես նշված է եղել, որ քաղաքացի Վանյանը հաշվառված չէ ՏԻՄ-ի ՊՆ ուղարկված բնակարանի կարիքավորների հերթացուցակում, և միայն բնակարանային կարիքավոր ճանաչվելուց և հաշվառումից հետո է միայն հնարավոր ՀՀ ՊՆ բնակարանային հանձնաժողովի կողմից Արծրունի Վանյանի՝ բնակարանային կարիքների բարելավման հարցի քննարկումը։ «Ես 27 տարի ա արդեն էս վիճակում եմ։ 94 թվից մինչև հիմա էդ կարգավիճակում եմ։ Սայլակից հելե-հասել եմ ստեղ։ Եթե պետություն գոյություն ունի կամ սոցիալական ծառայություն, էդ տվյալ ծառայությունը ինչի՞ վրա է հիմնվում. նստեն, որ հաշմանդամություն ունեցողը սայլակով գա-հասնի իրենց մո՞տ»,- դժգոհում է քաղաքացին։