Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժ Թուրքիայում. կան տուժածներ

Պաշտոնական
instruments-used-measure-earthquakes_6c4388d511233dd2

Սույն թվականի մարտի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.430 և արևելյան երկայնության 29.440 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիայի Հանրապետության Դենիզլի քաղաքից 49 կմ հարավ-արևելք), օջախի 11 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ "РИА Новости" լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով տուժել է երեք մարդ և մասնակի ավերվել հին շինություններ: