Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անհնար է դառնալ տնօրեն, եթե մարզպետարանում հովանավորյալ չունես» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Avshar-nkar-1

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում մի քանի օր է, ինչ տեղի է ունենում դասադուլ։ Ուսուցիչներն ու աշակերտները բողոքում են, որ տնօրենը աշխատանքի գալու առաջին իսկ օրից ցանկացել է փոխտնօրենին ազատել աշխատանքից և նրա փոխարեն ընդունել իր նախընտրած մասնագետին։ «Ոuսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե»-ի նախագահԱրմինե Դավթյանը նշում է, որ այս խնդիրը բազմաթիվ դպրոցներում է առկա։ Այսպիսի մենաշնորհային մոտեցում շատ տնօրեններ են ցուցաբերում, ցանկանալով ընդունել «իրենց մարդկանց»։ Նրա կարծիքով նոր տնօրենի կողմից կոռեկտ չէր մտնել և առաջին քայլը կատարել՝ ուսուցիչների ազատման հրաման տալով։ «Սա այն դեպքն է, որի դեմ կրթության համակարգում գրեթե 30 տարի պայքարել ենք։  Տարիներ շարունակ ուսուցիչների նկատմամբ տնօրենները իրավախախտ վերաբերմունք են ցուցաբերել, խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով փորձել են մասնագետներ ընդունել։»։ Նրա խոսքով, իրենք մարզերից շատ նամակներ են ստանում.երեկ էլ նամակ է ուղարկվել, որ Վանաձորում էլ նման խնդիր կա և ցանկանում են, որ այդ խնդրին շուտ լուծում տրվի։ Կոմիտեի նախագահի խոսքով՝ ըստ աշխատանքային օրենսդրության, 10-ից 15 տարի աշխատողին 49 օր առաջ պետք է զգուշացնել, որ նա պետք է հեռացվի աշխատանքից, իսկ  ավելի բարձր ստաժ ունեցողներին 60 օր առաջ։ Ավշարի դպրոցի փոխտնօրենը աշխատում է մոտավորապես 33 տարի և նրան 60 օր առաջ պիտի ծանուցում ուղարկվեր, որից հետո նոր աշխատանքից ազատման հրաման տրվեր։ «Հայաստանում նմանատիպ բազմաթիվ դեպքեր կան և գրեթե անհնար է դառնալ տնօրեն, եթե մարզպետարանում չունես հովանավորյալ։Սակայն, այսօր շատ բան փոխվել է, ուսուցիչները նախկինում  լռում և հնազանդվում էին, իսկ այսօր չեն լռում և իրենց իրավունքները բարձրաձայնում են»։