Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն կզբաղվի վերականգնողական արդարադատությամբ

Սպորտ
a1hff

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Դրա շրջանակներում կողմերը պարտավորվում են համագործակցել վերականգնողական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների վերաինտեգրման եւ վերասոցիալականացման աշխատանքներում: Սույն Հուշագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորվում է Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 20 երիտասարդների հնարավորություն ընձեռել ներկա գտնվելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի բոլոր տնային հանդիպումներին: