«Բանակցություններն ուղղված կլինեն ընդհանուր սկզբունքների պարզեցմանը». Ա. Նաղդալյան (տեսանյութ)
Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա բանակցությունները հիմնականում ուղղված են լինելու ոչ թե Ղարաբաղի խնդրի բուն կարգավորման շուրջ հարցերին, այլ Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցի կարգավորմանը և ընդհանուր սկզբուքնների պարզեցմանը: Այսօր լագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն, ընդգծելով. «Դեռ անվտանգության խորհրդի նիստում վարչապետը հայատարարել էր, որ փաստաթղթում ներառված երեք սկզբունքները ենթարկվում են տարակարծիք մեկնաբանությունների: Ադրբեջանն իր ձևով է ներկայացնում դրանք, հայկական կողմն՝ իր: Այդ նպատակով էլ անհրաժեշտություն է առաջացել առաջիկա բանակացությունների ընթացքում պարզեցնել դրանք՝ մշակելով բոլորի համար ընդունելի սկզբուքններ»: Ըստ Նաղդալյանի, ներկա պահին բուն բանակցությունների առթիվ գործընթաց չի ընթանում և առաջիկայում ընթանալու են մեկնաբանությունների շուրջ զրույցներ: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ծավալված հարցերին, Ա.Նաղդալյանը նշեց , որ առանց Հայաստանի մասնակցության ՀԱՊԿ –ում որոշում չի կայացվելու, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ –ում որոշումներն ընդունվում են կոնսեսուսային որոշումների կայացման սկզբունքի հիման վրա. «Մենք մշտապես ընդգծել ենք ՀԱՊԿ-ի կաևորությունը Հայաստանի անվտանգության համակարգում, այդիսկ պատճառով, մենք քայլեր ենք ձեռնարկում բոլորի հետ համագործակցության հիման վրա, կառույցի հետ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»: Ներկայումս շարունակվում ենՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության, ինչպես նաև նման հարցերի աթնչությամբ իրավական բացերի շուրջ քննարկումները: