Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրավատների նկատմամբ հակալոբբինգ է արվում, իբր դրանք պատուհաս են երկրի համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
tatev-2

Հայաստանում գործող 231 փոխանակման կետերի մոտ 80 տոկոսը կփակվի, եթե հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ընդունվի։ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամներն այսօր հանդիպեցին տարադրամի փոխանակման, գրավատների ներկայացուցիչների հետ, որոնք դեմ են պետական տուրքի ավելացմանը։ Գրավատների ներկայացուցիչների վստահեցմամբ, այս փոփոխությունից հետո փոքր եւ միջին ընկերություններին կանգնեցնում են փակման եզրին։ Հանրապետությունում այսօր գործում է 128 գրավատուն եւ ըստ դրանց ներկայացուցիչների՝ տարիներով ստեղծված բիզնեսներն ուղղակի կփակվեն, հնարավոր չի լինի երեք հարյուր անգամ մեծ ընկերության հետ մրցակցել։ Գրավատունն ունի մեկ գործառույթ՝ վարկի տրամադրումը, բանկերի հետ համեմատել չի կարելի, քանի որ բանկերը մոտ քսան գործառույթ են իրականացնում։ «Գրավատների նկատմամբ հակալոբբինգ է արվում, իբր դրանք պատուհաս են երկրի համար։ Մեր դժգոհությունն այն է, որ մենք այստեղ ուրիշ միտում ենք տեսնում»-ասացին գրավատների ներկայացուցիչները։ Հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն ասաց, որ կողմ է տուրքի բարձրացմանը, բայց ոչ 6մլն դրամ։