Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի կենտրոնում 29–ամյա երիտասարդ է սպանվել. Shamshyan.com

Կարևոր լուրեր Հասարակություն
00-732

Երեւանի կենտրոնում քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտ սրտի շրջանում դանակի հարվածներ է ստացել 29–ամյա Համբարձում Եզեկյանը։ Երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։