Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է արևելյան հարևանության հարցերով տնօրենի հետ (տեսանյութ)

Պաշտոնական
15530058966516

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրենի հետ

Մարտի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին: Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ վարչապետի՝ վերջերս ԵՄ կառույցներ կատարած այցի արդյունքներին և գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան շփումները և կայացած փոխայցելությունները վկայում են ՀՀ-ԵՄ գործընկերության բարձր մակարդակի մասին: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների և զարգացման օրակարգի կյանքի կոչման գործընթացի շրջանակներում ԵՄ հետ հետևողականորեն զարգացող փոխգործակցությունն ու աջակցությունը, իսկ ԵՄ պաշտոնյան իր հերթին վերահաստատեց դրանց շարունակականության ապահովման պատրաստակամությունը։ Քննարկեցին նաև ՀՀ-ԵՄ միջև ոլորտային համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի թվային օրակարգի զարգացման հեռանկարները և այդ համատեքստում այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծին և դրա շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցությունների անցկացմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և  ԵՄ պաշտոյան նաև մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության 10-ամյակի տոնակատարման ծրագրերի և այս հոբելյանի նշանավորման նպատակով Հայաստանի կողմից հյուրընկալվելիք միջոցառմանն առնչվող հարցերի շուրջ։