Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա իմ հեղափոխությունը չի, սա իրենց հեղափոխությունն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
wV-p2O8MRYA

«Ա1+»-ի այն հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչպես է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը, բացի ՀԴՄ կտրոն պահանջելուց, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ պետք է մարդկանց քաջալերեն, որպեսզի նրանք սեփական տնտեսական գործունեությունը ստեղծեն: «Օրինակ՝ Ռանչպար գյուղում ես տեսա բազմաթիվ չմշակվող հողեր, մեր խնդիրն է այնպես անել, որ այդ հողերը մշակելը մարդկանց համար լինի ձեռնտու: Այսինքն, նրանց վարկերի նկատմամբ հասանելի լինի,  հետո նրանք հնարավորություն ունենան իրենց աճեցրած բերքը արժանապատիվ գներով հանձնել մթերող ընկերություններին: Մենք նաև հնարավորություն ենք ստեղծելու, որ մարդիկ մասնագիտական  վերապատրաստում անցնեն: Հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ IT-ի ոլորտում մոտ 3000-400 թափուր աշխատատեղ կա: Մենք պետք է օգնենք մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր կարող են՝ վերապատրաստվեն  և այդ կադրային թափուր տեղերը լրացնեն, որտեղ աշխատավարձները շատ բարձր են»:  Վարչապետը հիշեցրեց՝ ինչպես քաղաքական հեղափոխությանը մասնակից եղավ քաղաքացին, այնպես էլ տնտեսականին պետք է լինի: «Մենք մարդուց ակնկալում էինք քաղաքական ակտիվություն՝  քաղաքական հեղափոխությունը իրականացնելու համար, հիմա էլ ակնկալում ենք տնտեսական ակտիվություն՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար»: Կառավարությունը մարդկանց պիտի քաջալերի,  միջավայր և պայմաններ ստեղծի  տնտեսական հեղափոխությունն իրականացնելու համար:  «Ես կասկած չունեմ, որ իրենք այդ գործողությունները կանեն, որովհետև սա իմ հեղափոխությունը չի, սա իրենց հեղափոխությունն  է»:  Մանրամասն՝ տեսանյութում: