Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ցանկանում ենք աղքատությունը կրճատել, պետք է հոգ տանենք սոցաշխատողի մասին». Միրա Անտոնյան

Հասարակություն
հհհհ

Հայաստանում  սոցիալական աշխատանքի ոլորտը դեռևս զարգացման փուլում է: Ներկայումս պետական մարմիններում կան սոցաշխատողի ազատ հաստիքներ, որոնց համար պահանջվում են որակյալ մասնագետներ: Հաստիքների ապահովման համար, ըստ  Աշխատանքի և սոցիալական նախարարության, Սոցիալական աջակցության  վարչության պետ Աստղիկ Մինասյանի,  նախ և առաջ պետք է հասարակության մեջ սոցաշխատողի մասնագիտության հանդեպ ճիշտ ընկալում ձևավորվել, որի համար ահրաժեշտ է օրենսդրական աջակցություն: «Սոցաշխատանքի մասին օրենքի ընդունումով, կարծում եմ, կհասնենք, նրան, որ սոցաշխատողի ոլորտը կընլակլվի հավուր պատշաճի»,- հավատացրեց Աստղիկ Մինասյանն, ավելացնելով, որ այսօր սոցիալական աշխատողի հանդեպ սխալ ըմբռնում կա հասարակության մեջ: ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ  Արտակ Խաչատրյանն առաջարկեց խնդրի հիմնավորման իր տարբերակն՝ ասելով, որ սոցաշխատողի սխալ ընկալումը հասարակության մեջ  կապված է սոցիալական  ծառայությունների ոչ բավարար զարգացման հետ: «Այսօր սոցաշխատողի առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ: Եվ եթե մենք ճանաչում ենք այս մասնագիտությունը, որպես պահանջարկ ունեցող աշխատանք, ուրեմն պետք է նաև լուծենք այն խնդիրները, որոնք ռիսկերի առջև են կանգնեցնում սոցաշխատողին, մասնավորապես աշխատանքի արդյունքում ունեցած  քրեական հետապնդումը, չգտանահատված աշխատանքը  և այլն»,- ասաց նա։:   Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով, այս մասնագիտության հիմնական սպառողը հասարակական կազմակերպություններն են: Պետական սեկտորում պահանջված են,սակայն աշխատանքի ֆինանսավորումը քաջալերող չէ:  Նրա խոսքով  Հայաստանում  չկա տնտեսության որևէ ճյուղ, որտեղ սոցիալական աշխատողի կարիք չլինի:Սակայն, միևնույն  ժամանակ  սոցաշխատողի համար չկան աշխատանքի արժանավայել պայմաններ. «Մարդիկ պետք է ստանան որակյալ սոցիալական ծառայություն,  ինչի համար հարկավոր է որակյալ սոցիալական մասնագետ», -նշեց Միրա Անտոնյանը՝  հավելելով ՝ կրթությունը անհրաժշտ է,  բայց բավարար չէ:  Նրա համոզմամբ՝ նորավարտ մասնագետը, ժամանակի կարիք ունի նախքան  հմտանալը: Սակայն սա չի նշանակում ստորադասել նրանց, այլ նշանակում է մեխանիզմ ունենալ, նրանց հմտացնելու գործում: «Եթե կարևորում ենք մեր երկրում աղքատության կրճատումը, ուրեմն պետք է լավ պայմաններ ստեղծենք սոցիալական աշխատողի համար»,- հայտնեց նա: Այսօր  սոցիալական աշխատողի համաշխարհային օրն է: