Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը՝ աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին

Պաշտոնական
aj-xek

Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը: Ինչպես արդեն տեղեկացվել է, մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ  առաջիկա հինգ օրերի ընթացքում ՊԵԿ-ն առաջնահերթությունը տալու է ՀՀ սահմանային անցակետերում արդեն իսկ գտնվող տրանսպորտային միջոցներին՝ թեթևացնելով սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մյուս բոլոր տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները կիրականացվեն հաջորդիվ`  խուսափելով լրացուցիչ կուտակումներից:   ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին