Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայհոյելուց բացի, հայերն ու ադրբեջանցիները բան չունե՞ն միմյանց ասելու. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Qr6V8KJJUvg

«Մենք անվտանգության մի շարք մարտահրավերներ ունենք։ Օրինակ, եթե Ադրբեջանի միջին կարգի պաշտոնյա հարցազրույց տա ու ասի, որ Փաշինյանը Զանգեզուրախառը սաղ ծախել ա, հարցը լուծված ա, ոչ ոք չի հարցնի, այլ մեծ աղմուկ կբարձրանա։ Սա մեր անվտանգությանը լուրջ մարտահրավեր է։ Ոչ մի իշխանություն Ղարաբաղի հարցում այսքան թափանցիկ չի եղել, որքան մենք, իսկ Ալիեւի հետ երկխոսությունը շատ դրական եմ համարում եւ այն երկխոսությունը, որը լինելու է»,- անվտանգության մարտահրավերների մասին խոսելով, շեշտեց վարչապետը։ Վարչապետը հայտնեց, որ ասելիք ունի Ադրբեջանի հանրությանը՝ խաղաղության պատրաստելու հարցում։ «ես, օրինակ՝ Ղարաբաղի հետ կապված յութուբյան քննարկումների մեջ տեսնում եմ մի բան. հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հայհոյանքների մի անասելի տարափ։ Ժամանակը չի՞, որ հասկանան, որ հայհոյանքից բացի որեւէ բան ունենք ասելու իրար եւ շատ կուզենայի, որ սոցիալական ցանցերում հասկանային, ուրիշ բան ունենք իրար ասելու։ Ես ուղղակի բարձրաձայն  մտածում եմ այդ թեմայով»։