Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կարող է գնամ Ղարաբաղ ու այնտեղ ծառայող իմ տղայի մորը չտանեմ. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
C5uwWHXku0k

Նիկոլ Փաշինյանը չխուսափեց նաեւ անձնական հարցերին պատասխանելուց։ Հարցին, թե ով է երկրի առաջին տիկինը՝ վարչապետի տիկինը, թե նախագահի, վարչապետը ժպիտով նկատեց, որ յուրաքանչյուր տղամարդու համար առաջին տիկինն իր տիկինն է, եւ յուրաքանչյուր կնոջ համար էլ առաջին տղամարդը իր ամուսինն է։

« Նոր սիմվոլ է հայտնվել մեր իրականության մեջ, դա ուղղաթիռն է։ Ուղղաթիռը, որը վարչապետի ծառայողական ուղղաթիռն է՝ ունի պարտադիր թռիչքային ժամեր, եւ եթե նույնիսկ այդ ուղղաթիռը վարչապետը չի նստում, ուղղաթիռը պետք է թռչի, նույնիսկ դատարկ, որովհետեւ եթե չթռչի, կդառնա մետաղի ջարդոն։ Նույնը վերաբերվում է նաեւ ինքնաթիռին ։ Ես հիմա շրջում եմ այն մեքենայով, որը գնվել է Սերժ Սարգսյանի համար, որը չի օգտագործվել՝ համարվելով ոչ պիտանի։

Երբ ես եղել եմ գործազուրկ եւ ապրել եմ ծայրահեղ ծանր պայմաններում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ ես բանտում եմ եղել, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, երբ ես հանրահավաքներ եմ արել, ոչ բազմամարդ, իմ ընտանիքը եղել է իմ կողքին , ի՞նչ է. ես հրաժարվե՞մ իմ ընտանիքից։ Հիմա իմ ընտանիքը ապրում է կառավարական առանձնատանը, որը պահվում է պետական բյուջեի միջոցներով։ Այսօր մենք ուրիշ խնդիր ունենք, այդ տարածքի բոլոր շենքերն ունեն վերանորոգման կարիք, հիմա մենք պետք է միջոցներ տրամադրեք նորոգելու համար, թե թողնենք քանդվի»։

Վարչապետն անկեղծանալով նշեց, որ լինում են դեպքեր, օրինակ շատ կարեւոր բանակցություններից առաջ կարող է որոշի, որ դրա նախորդ գիշերը փոքր դուստրը՝Արփին, պետք է իր ծոցը քնի, որովհետեւ դա իր համար շատ կարեւոր է։ «Իմ ընտանիքը ինձ համար շատ կարեւոր է:Ես չեմ պատկերացնում, որ ես մի օր կարող է գնամ Ղարաբաղ, ու այնտեղ ծառայող իմ տղայի մորը չտանել »,-ասաց Փաշինյանը։

  Անդրադառնալով ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցին ասաց. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումն առանց Հայաստանի Հանրապետության, հնարավոր չէ, դա կնշանակի, որ ՀԱԿՊ չկա։ Շատ ապոկալիպտիկ գնահատականներ էին նշում, մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են եւ մենք ապացուցեցինք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Շատ պոզիտիվ եմ գնահատում մթնոլորտը ՀԱՊԿ-ում։ Ցավոք սրտի, քննարկումները դռնփակ են տեղի ունենում, պետք է ասել, որ դրանք խորը քննարկումներ են»: