Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք, ըստ էության՝ ոչ մի ոլորտում ձախողում չենք ունեցել. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-pashinyan-2

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենաշատն իրենից է դժգոհ եւ չի կիսում այդ կարծիքը, որ ձախողել է։ «Կներեք, իմ արձանագրումն այն է, որ մենք՝ ըստ էության ոչ մի ոլորտում ձախողում չենք ունեցել։ Պետական կառավարման համակարգում չկա մի պաշտոնյա, որ մենք ասենք՝ դու քո գործը ձախողել ես։ Թերություններ, բացթողումներ կան, նաեւ իմ գործողություններում»։ Վարչապետի խոսքով՝ այն սկանդալները, որ կապված էին ՊԵԿ-ի հետ, լուրջ միջամտություն չարվեց համակարգում ՝ աշխատանքն էլ ավելի լավը դարձնելու, բարելավելու համար։ «Դրա համար վարչապետը կամուֆլյաժով մտներ, հաներ, ջարդեր, ճիշտ չէր լինի։ Այդ քննադատությունը, որ կա, պետք է օգտագործվեր այդ համակարգի գործի բարելավմանը։ Մենք չենք կարող հույս ունենալ, որ ցածր աշխատավարձ ստացող պաշտոնյաներն ունենան լավ արդյունք՝ աշխատանքային։ Օբյեկտիվ իրականության մեջ մենք ձախողումներ չենք ունեցել, ունեցել ենք թերություններ, հիմնական խնդիրը մեր որակը բարձրացնելն է այս քննադատությունների ներքո»,- եզրափակեց Փաշինյանը։