Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես պատասխանատու եմ ինձ ընտրած քաղաքացու առաջ. ԲՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
54524502_304332966920784_4895365296908402688_n

Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի այսօրվա օրակարգում ներառված էր  Կառավարության 2018 թ. հունիսի 1-ին հավանության արժանացած Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյուքնների մասին զեկույցը: Նիստին ներկա  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը զեկուցեց, թե ինչ է կատարվել Կառավարության ծրագրի ընդունումից հետո: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը  նկատեց՝ պետական բյուջեի հաշվին աշխատատեղեր ստեղծելու ծրագիր չկա, ինչը հակասում է Սահմանադրության առաջին հոդվածով ամրագված սոցիալական պետություն ունենալուն: Պատգամավորը նշում է, եթե պետությունը իրեն ազատում է աշխատատեղեր ստեղծելուց, ապա  լրջորեն վտանգում է իր սոցիալական երկիր լինելը: «6 մլրդ 832 մլն դրամ ուղղվել է կրթության ոլորտին, այդ թվում դպրոցների կառուցման և վերանորոգման ծրագրերին: Ուզում են հրապարակել լուրջ դժգոհություն, որ մենք ականատես եղանք  2 շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի դպրոցներում: 4 դպրոց ենք մտել, որևէ դպրոցում օգտագործմանը ենթակա զուգարան չկար, ավելին ասեմ՝ դպրոցներ կային, որ դրանք դրսում էին տեղադրված: Սա որքանո՞վ է մեզ թույլ տալիս, որ այս ծրագիրը իրականություն է»:  Անդրադառնալով անցումային արդարադատությանը, ԲՀԿ-ական պատգամավորը դիմելով նախարարին խնդրեց՝ այն ներդնելու պարագայում, անպայման ձեռնարկել հանրային քննարկումներ և  հաշվի առնել ժողովրդի կարծիքը: «Ես հարցնում եմ՝ ի՞նչ է անցումային արդարադատությունը, դուք ասում եք՝ մտրակ կամ դատավճիռ չի դատավորների համար: Ի վերջո ես պատասխանատու եմ ինձ ընտրած քաղաքացու առաջ:  Ասում են՝ սա ինչ է, մենք ասում ենք ՝չգիտենք: Որևէ նորմատիվ ակտով դա չամրագրված բան է և ասում եք՝ հետազոտություններ անենք, ֆինանսավորենք, չհասկացանք փոխանակ այդ հետազոտությունները  նախապես անենք, տեսնենք դա ինչքանով է մեր երկրին պիտանի նոր ներդնենք, մենք սկզբից  ուզում ենք ներդնել, հետո հետազոտություն անել, չեք կարծում, որ նախկին կառավարությանդը հիշեցնող  դրսևորումներ  կան»: Մանրամասն՝ տեսանյութում: