Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարզերում չպետք է ավելի նվազ դրույքաչափով պետական տուրքեր վճարեն» (տեսանյութ)

Հասարակություն
armen-esoyan-nkar

Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումներ կատարելու նախագծի որոշումը, «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Արմեն Եսոյանը սխալ է համարում: Նրա կարծիքով, մարզերում տնտեսվարողները չպետք է ավելի նվազ դրույքաչափով պետական տուրքեր վճարեն, քան Երևան քաղաքում: Պետք է բոլորի համար ստեղծվեն հավասար պայմաններ և պետությունը պետք է հիմնավորում ներկայացնի, թե ինչո՞ւ է այդպես վարվում: «Ինձ համար անհասկանալի է, պետությունը, ի՞նչ ծառայությունների տեսակներ է ավելացրել, որ տուրքի, այսինքն լիցենզավորման համար գրավատների փոխանակման կետերի տուրքերի չափը փոփոխում է: Եթե պետությունը ծառայության ծավալը չի փոխել, պետք է պետական տուրքի փոփոխության չգնայինք, իսկ եթե պետությունը գնում է դրույքաչափի փոփոխության, ես դա որակում եմ ֆիսկալ քաղաքականություն և տնտեսվարողնեևրի համար բեռի ավելացում»,- ասում է Արմեն Եսոյանը: Անդրադառնալով Օպերայի հարակից տարածքում տեղի ունեցող ապամոնտաժման աշխատանքներին նա նշեց, որ ճիշտ է համարում ապամոնտաժումը, սակայն պետք է պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնատար անձիք, ովքեր թուլատրել են այն շինությունները, իսկ պետությունը պետք է փոխհատուցի տնտեսվարողների գումարը: «ՄԻԴ-ում դատական ակտ կա, որտեղ ասվում է  եթե նույնիսկ ինքնակամ կառույց է, և պետությունը հանդուրժել է այդ կառույցի ձևավորումը, ապա դա նույնպես սեփականության իրավունքի ձև է և անձին սեփականության իրավունքից զրկելը պետք է լինի բացառապես փոխհատուցմամբ: Խնդիրը ոչ թե  տնտեսվարողների մոտ է, այլ նախկինում ինքնակամ կառույցները թույլատրող պաշտոնատար անձանց մոտ: Պետական մարմինները պետք է քննարկման առարկա դարձնեն գումարը ռեգրեսիվ հայցով պաշտոնատար անձանցից բռնագանձելու հարցը:»