Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմ կարող ասել, թե քանի մարդ կկրճատվի. Զեյնալյան (տեսանյութ)

Քաղաքականություն
54279502_1848225538615702_3720716175521349632_n

Կառավարության կառուցվածքի վերաբեյալ օրենքի նախագծով նախատեսվում է ունենալ 12 նախարարություն՝ նախկին 17-ի փոխարեն:  Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց.  «Առաջիկայում Կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրենքի նախագիծը կգա Ազգային ժողով: Չեմ կարող ասել, թե քանի մարդ կկրճատվի»: Անդրադառնալով օրեր առաջ նախկին Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանի կողմից  ֆեյսբուքյան այն գրառմանը, որ  Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգը  ռուբմ է իշխանության տակ, նախարարն ընդգծեց. «Արդարադատության նախարարությունում խումբ է ստեղծված, քննարկումներ են անցկացվում: Միջազգային պարտավորությունների շրջանակում Հայաստանը փաստաթղթեր է ստորագրել, որ պիտի դա իրականացնի»: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի պաշտպանների դիմումը ՄԻԵԴ-ին, ըստ որի մարդու իրավունքների խախտում է տեղի ունեցել, ապա Զեյնալյանը նշում է, որ հիվանդությունների ցանկ կա, որով տառապող դատապարտյալները պետք է ազատվեն պատժի կիրառումից, քանի դեռ ունեն այդ հիվանդությունները:  «Ես նախաձեռնել եմ  ենթաօրենսդրական ակտի փոփոխություն, որպեսզի դա տարածվի նաև կալանավորների վրա, անկախ  նրանից՝ այդպիսի հարց բարձրաձցվում է Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում, թե՝ ոչ: Այս խնդիրը մեր օրակարգում եղել է մինչև Մանվել Գրիգորյանի մոտ այն ի հայտ գալը և մենք այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»:  Մանրամասն՝ տեսանյութում: