Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես բոլոր քննադատությունները նախ ինձնից եմ լսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-33

Ես չեմ կարծում, որ լավ գաղափար է երկրի վարչապետին անձի երկվության դաշտ մղելը։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե անձի երկվություն լիներ, եւ վարչապետն ընդդիմադիր դառնար, իր ո՞ր քայլը կքննադատեր։  «Եթե քննադատության դիֆիցիտ լիներ Հայաստանում, ժողովրդավարության, խոսքի ազատության իմաստով երկրում ունենայինք քննադատությունների սահմանափակում, ճիշտ կլիներ վարչապետից ակնկալել, որ ինքը քննադատի, որովհետեւ, դե, մյուսները չեն քննադատում, բայց քանի որ մենք նման խնդիր չունենք, ես չեմ ստանձնի այդ դերը»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։