Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որեւէ մի գործողություն երբեք չդիտարկել անձնական դիտարկումների մեկնաբանություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
9mrMcgN62Gg

Լրագրողի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը և նրա փաստաբանական խումբը կարծում է որ ներկայիս իշխանությունները հաշվեհարդար են տեսնում իր նկատմամբ, վարչապետը պատասխանեց. «Հաշվեհարդարի հետ կապված, կարծում եմ դա անհամատեղելի բառապաշար է սիրո եւ հանդուրժողականության կառավարության նկատմամբ։ Խնդրում եմ որեւէ մեկին որեւէ մի գործողություն երբեք չդիտարկել անձնական դիտարկումների մեկնաբանություն»-,ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին։ «Ինչ վերաբերում է Մարտի մեկին, մենք գործ ունենք հետեւյալ փաստի հետ, որ Մարտի մեկի պարկուճներ փոխվել են, ին չու են փոխվել, որովհետեւ այդ պարկուճների քննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ։ Մարտի մեկի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ»։   Ալիեւի հետ առաջիկա հանդիպումը նվիրված կլինի մի շարք հարցերի պարզաբանմանը։ Իսկ ինչ է տեղի ունեցել Կազանում, ինչ է տեղի ունեցել Վիեննայում, եթե բոլորը միաձայն ասեն, Կազանում եղել է այս, կամ Վիեննայում՝ այս, ծագում են հարցեր եւ այդ հարցերը պետք է պարզաբանվեն։ Նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված բանակցությունների, հավելելով, որ ինքը նոր մարդ է եւ ուզում է ամեն ինչ իմանալ եւ հասկանալ։ Հիշեցնենք, որ վարչապետը Մատենադարանում հանդիպել է ԶԼՄ-ների հետ: