Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը սկսել է պատրաստվել Հայաստանի հետ խաղին

Սպորտ
a1bosnia-1

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին մրցակից Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանին արդեն սկսել է նախապատրատությունն առաջիկ հանդիպմանը, որը կկայանա մարտի 23-ին, Սարաեւոյում: Թիմը հանգրվանել է Իլիջի քաղաքի «Ավստրիա եւ Բոսնիա» հյուրանոցում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին լրագրողների հետ անդրանիկ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը լավատես է եւ հույս ունի հաղթանակներով սկսել եվրոպական նոր մրցափուլը: «Հայաստանի հավաքականն այն թիմը չէ, որին կարելի է թերագնահատել, իսկ Հունաստանը գիտի ինչպես պայքարել եւ միավորներ վաստակել: Մեր թիմում այժմ հրաշալի մթնոլորտ է տիրում եւ մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել», - նշել է խորվաթ մասնագետը: Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը երեկ անցկացրել է առաջին մարզումը: Մեր մրցակիցը մեկ կորուստ ունի կազմում: Վնասվածք է ստացել թիմի առանցքային կիսապաշտպան Էլվիս Սավիչը: Նրա տեղն առայժմ նոր ֆուտբոլիստ չի հրավիրվել: Իսկ ահա պաշտպան Օգնեն Վրանյեշին, ում Ռոբերտ Պրոսինեչկին հեռացրել է, կփոխարինի Դարկո Տոդորովիչը: Ի  դեպ, Բոսնիա եւ Հերցեգովիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ , լրատվամիջոցներն ամեն օր կարող են այցելել հյուրանոց, շփվել մարզիչներից մեկի եւ երկու ֆուտբոլիստների հետ, ինչպես նաեւ ներկա լինել թիմի մարզման առաջին 15 րոպեներին: Կարծում ենք, որ վատ չի լինի, եթե նույնպիսի հարաբերություններ ձեւավորվի նաեւ Հայաստանի հավաքականի եւ մեր ԶԼՄ-ների միջեւ: