Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դյուրակիր համակարգչի գողություն՝ էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից (տեսանյութ)

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից դյուրակիր համակարգիչ գողացած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 3-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, անհայտ անձը ՍՊ ընկերության՝ Արշակունյաց պողոտայում գործող էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից առերևույթ հափշտակել է «Չուվիե մոդելի դյուրակիր համակարգիչ՝ պատճառելով 278 900 դրամի գույքային վնաս: Փաստի առթիվ 2019թ. փետրվարի 7-ին Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: ՍՊ ընկերությունը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ-սրահի տարածքում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին