Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Եվրոպայի առաջնություն. չորս հաղթանակ, չորս ոչ-ոքի՝ մեկնարկում

Սպորտ
a1chess-evropa-1

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Կայացած 1-ին տուրում հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Շանթ Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանն ու Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի հանդիպումները: Վիճակահանությամբ մեր շախմատիստներին բաժին են հասել այսպիսի մրցակիցներ. Հրանտ Մելքումյան – Պիեր-Լուիջի Բասո (Իտալիա) Միլան Զայից (Սերբիա) - Հայկ Մ. Մարտիրոսյան Սամվել Տեր-Սահակյան – Սալվադոր Դել Ռիո (Իսպանիա) Շանթ Սարգսյան – Բադուր Ջոբավա (Վրաստան) Պյոտր Պիեշիկ (Լեհաստան) - Ռոբերտ Հովհաննիսյան Սերգեյ Մովսեսյան – Յուլյա Օսմակ (Ուկրաինա) Արման Փաշիկյան – Իոանիս Կալեգորիս (Հունաստան) Եկատերինա Սմիրնովա (Ռուսաստան) - Մանուէլ Պետրոսյան