Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրանք. ռեստորանի պահակը խոշոր չափերով յուրացում է կատարել

Պաշտոնական
Qnnchakan-Komite

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ռեստորանից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 51-ամյա բնակչին: Քրեական գործի  նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի՝ 1967թ. ծնված բնակիչը 2018թ. մայիսից աշխատել է Հրազդանի կիրճում գործող ռեստորաններից մեկում՝ որպես պահակ՝ միաժամանակ բնակվելով նշված ռեստորանում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 51-ամյա տղամարդը, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, 2018թ. հոկտեմբերի 12-ի ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում ռեստորանից ապօրինի, յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1 007 000 ՀՀ դրամին համարժեք տարբեր տեսակի գույք, այն է՝ երաժշտական կենտրոն, էլեկտրական գեներատոր և խմիչք: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ  մասի 3-րդ կետով: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին