Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցաշրջան-2019-ում թենիսում իսկական հավասարություն է տիրում

Սպորտ
sport-tenis-18.03.

Մրցաշրջան-2019-ում առայժմ ոչ մի թենիսիստի չի հաջողվել նվաճել երկու մրցանակ: Այդ մասին վկայում է կանանց եւ տղամարդկանց թենիսի միությունների վիճակագրությունը: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ինդիան Ուելսում (ԱՄՆ) ավարտված մրցաշարի տղամարդկանց եզրափակիչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը պարտվեց ավստրիացի Դոմինիկ Տիմին, իսկ կանանց մրցումների եզրափակիչում 18-ամյա կանադանուհի Բիանկա Անդրեսկուն հաղթեց իսպանուհի Գարբին Մուգուրուզային: Այդպիսով, տարվա սկզբից կայացած 32 մրցաշարերում հաղթանակ են տարել 32 տարբեր թնիսիստ-թենիսիստուհիներ: Թենիսի առաջիկա մրցաշարը կանցկացվի ամերիկյան Մայամիում, որտեղ առաջինը հանդես կգան կանայք: