Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Արցախը» առաջինը մտավ բասկետբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ

Սպորտ
sport-basketbol-18.03.

Բասկետբոլի Հայաստանի գավաթի 2018/19 թթ խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Էրեբունի Սեդարսը» սեփական խաղահրապարակում ընդունեց «Արցախին»: Երկու օր առաջ կայացած առաջին մրցավեճն ավարտվել էր արցախցի բասկետբոլիստների վստահ հաղթանակով՝ 111:84: «Էրեբունի Սեդարսը» իր հարկի տակ նույնպես չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին եւ պարտվեց 56:91 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանացվեց տանտերերի բասկետբոլիստ Դավիթ Քարամյանը, որն իր թիմին բերեց 24 միավոր: Հյուրերի կազմում աչքի ընկավ Դավիթ Խաչատրյանը, ով վաստակեց 17 միավոր եւ 8 անգամ հաղթեց օղակից անդրադարձած գնդակի համար պայքարում: Եզրափակիչում «Արցախը» կհանդիպի կիսաեզրափակիչ երկրորդ՝  «Ուրարտու Վիվառո» - «Արագած» զույգի հաղթողի հետ: