Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոսնիա եւ Հերցեգովինա – Հայաստան խաղի տոմսերն արժեն 5500-8500 դրամ

Սպորտ
a1bosnia-toms-1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 23-ին, Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու հետ: Այդ խաղը կկայանա Սարաեւոյի նորակառույց «Գրվաբիցա» մարզադաշտում: Ինչպես հայտնում է Բոսնիա եւ Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հանդիպման տոմսերի վաճառքը սկսվել է մարտի 13-ին: Դրանք իրացվում են երկրի 19 քաղաքներում, հիմնականում ավտո եւ երկաթուղային կայարաններում, ինչպես նաեւ առեւտրի կենտրոններում: Արեւելյան եւ Հյուսիսային տրիբունաների տոմսերն արժեն 30 մարկ (մոտ 8500 դրամ), իսկ Հարավային տրիբունայինը՝ 20 (մոտ 5500 դրամ): Ինչ վերաբերում է Արեւմտյան տրիբունային, ապա այն նախատեսված է հատուկ հրավիրված եւ VIP տոմսեր ունեցող ֆուտբոլասերների համար: Նշենք, որ Բոսնիա եւ Հերցեգովինա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 20:45-ին (Երեւանի ժամանակով՝ 23:45-ին): Բուքմեյքերները մեծ առավելություն են տալիս տանտերերին. հաղթանակի համար 1,35 գործակից, ընդդեմ Հայաստանի 9,00-ի դիմաց: