Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական խաղեր

Սպորտ
a1hajatan-19

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական թիմերի ապահովման բաժինը, Հայաստանի Մ-19 հավաքականը մարտի 18-20-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 20-ին մեր թիմը կմեկնի Լատվիա, որտեղ նույն ամսի 22-ին եւ 24-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Լատվիայի այդ տարիքային հավաքականի հետ: Մեր թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երեւանյան հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստ.   Դարպասապահներ Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»                       Հարություն Մելքոնյան, «Փյունիկ» Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա»   Պաշտպաններ Արսեն Եղիազարյան, «Բանանց»                                                                  Արման Ղազարյան, «Բանանց»        Պետրոս Մանուկյան, «Բանանց» Պերճ Պողիկյան, «Փյունիկ»                                         Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա» Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»   Կիսապաշտպաններ                                                        Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ» Սերգեյ Մկրտչյան, «Բանանց» Նարեկ Աղասարյան, «Բանանց» Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան» Ռաֆիկ Միսակյան, «Շիրակ» Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»                                                                                               Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա» Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա» Էրիկ Ազիզյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)   Հարձակվողներ Արամ Քոլոզյան «Արարատ-Արմենիա» Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ Մ-19» (Գերմանիա) Արմեն Հովհաննիսյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա) Ղազար Դերմենջյան «Հրադեց Կռալովե» (Չեխիա)   Վերոնշյալ ֆուտբոլիստներից Լատվիա մեկնելու համար կընտրվեն 19-ը: Արդեն Լատվիայում նրանց կմիանան գերմանական «Համբուրգի» Մ-19 թիմի պաշտպան Երջանիկ Ղուբասարյանը եւ ֆրանսիական «Լիոնի» Մ-19 թիմի պաշտպան Յուրի Օգանեսյանը: