Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտական սամբոյի Հայաստանի 2019թ չեմպիոնները

Սպորտ
a1sambo-1

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման համալիր հանրապետական կենտրոն» (նախկին ՄԻԿԱ) մարզադահլիճում այսօր տեղի ունեցավ մարտական սամբոյի Հայաստանի 2019թ առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, Արցախի ու ՀՀ մարզերի ուժեղագույն սամբիստները: Տարբեր քաշային կարգերում հաղթող եւ մրցանակակիր դարձան հետեւյալ սամբիստները. 52 կգ քաշային կարգ 1. Ջոն Բալայան՝ Արցախ 2. Արմեն Ռազգոյան՝ Աբովյան 3. Դավիթ Գաբրիելյան՝ Արցախ 57 կգ քաշային կարգ 1. Վահագն Հովսեփյան՝ Աբովյան 2. Պողոս Բադալյան՝ Երեւան 3. Հարություն Սարգսյան՝ Աբովյան 3. Արմեն Մնացականյան՝ Արցախ 62 կգ քաշային կարգ 1. Արման Նիազյան՝ Տավուշի մարզ (գ.Սեւքար) 2. Կարեն Իսախանյան՝ Արցախ 3. Մայիս Ներսիսյան՝ Երեւան 3. Համլետ Սուքիասյան՝ Աբովյան 68 կգ քաշային կարգ 1. Վաչիկ Վարդանյան՝ Երեւան 2. Սերգեյ Կարապետյան՝ Արցախ 3. Մհեր Մերջանյան՝ Վանաձոր 3. Գեւորգ Ապրեսյան՝ Արցախ 74 կգ քաշային կարգ 1. Մավրիկ Նասիբյան՝ Արցախ 2. Սարգիս Վարդանյան՝ Աբովյան 3. Արման Հարությունյան՝ Արցախ 3. Սամվել Սարգսյան՝ Եղվարդ 82 կգ քաշային կարգ 1. Թաթուլ Ավագյան՝ Արցախ 2. Դավիթ Պետրոսյան՝ Արցախ 3. Արթուր Մելիքբեկյան՝ Իջեւան 3. Վլադիմիր Անդրեասյան՝ Երեւան 90 կգ քաշային կարգ 1. Ավետիք Պողոսյան՝ Աբովյան 2. Հակոբ Օրդանյան՝ Երեւան 3. Վրեժ Պլուզյան՝ Վանաձոր 100 կգ քաշային կարգ 1. Արման Ավանեսյան՝ Արցախ 2. Գոռ Գյունաշյան՝ Երեւան 3. Կարեն Ավետիսյան՝ Երեւան +100 կգ քաշային կարգ 1. Էրիկ-Գոռ Համզոյան՝ Արցախ 2. Արեգ Ղազարյան՝ Արցախ 3. Սահակ Պետրոսյան՝ Երեւան 3. Արման Գաբրիելյան՝ Վանաձոր Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները ստացել են համապատասխան կարգի մեդալներ, դիպլոմներ եւ դրամական պարգեւներ: Ինչպես հայտնոում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը մայիսի 16-20-ը կմասնակցի Իսպանիայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը: