Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստ

Սպորտ
a1hajastan-kazm-1603

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 23-ին եւ 26-ին կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ համապատասխանաբար Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Ֆինլանդիայի ընտրանիների հետ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն թիմի նախապատրաստական հավաքին: Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Արամ Հայրապետյան, Գրիգոր Մելիքսեթյան, Հենրի Ավագյան: Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Հայկ Իշխանյան, Արմեն Մանուչարյան: Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Էդգար Բաբայան, Արտակ Գրիգորյան, Պետրոս Ավետիսյան, Կառլեն Մկրտչյան, Արտակ Եդիգարյան, Ալիկ Առաքելյան: Հարձակվողներ՝ Սարգիս Ադամյան, Տիգրան Բարսեղյան, Ալեքսանդր Կարապետյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Յուրա Մովսիսյան: