Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի բռնցքամարտի փոխչեմպիոն

Վլադիկավկազում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անի Հովսեփյանը 64 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին եւ արշանացավ փոխչեմպիոնի տիտղոսի:

Այդպիսով, մեր բռնցքամարտիկները Հայաստան կվերադառնան 5 պարգեւով: Հիշեցնենք որ այսօր ոսկե մեդալ էր նվաճել Անուշ Գրիգորյանը, իսկ ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը: