Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 8 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
a1chess-evropa

Մարտի 17-30-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կանցկացվի տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որը հոբելյանական 20-րդը կլինի: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 43 երկրների 365 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 147 գրոսմայստեր (3՝ կին), 89 միջազգային եւ 69 ՖԻԴԵ-ի վարպետ (16՝ կին): Հայաստանից հանդես կգան գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ. Մ.Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Այսօր տեղի կունենան մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն ու մասնակիցների վիճակահանությունը: Առաջին տուրի հանդիպումները կկայանան մարտի 18-ին, տեղի ժամանակով ժամը 15:00-ին: Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Հանգստյան միակ օրը մարտի 23-ն է: Մեդալներից բացի կխաղարկվեն նաեւ 2019թ աշխարհի գավաթի խաղարկության 22 ուղեգրեր: Մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար եվրո: Կպարգեւատրվեն առաջին 20 տեղերը գրաված մասնակիցները: