Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախը» բասկետբոլի գավաթային խաղում ջախջախեց «Էրեբունի Սեդարսին»

Սպորտ
a1basketbol-16.03.

Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Արցախը» սեփական հարկի տակ 111-84 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի Սեդարս» թիմի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Էրեբունի Սեդարս» հարձակվող Ռաշիմ Ռայթը, ով վաստակել է 35 միավոր եւ 8 անգամ տիրել օղակից անրադարձող գնդակին: Տանտերերի կազմում արդյունավետությամ աչքի է ընկել կոնստանտին Միրզոյանցը՝ 32 միավոր: Այսօր կայանալիք երկրորդ խաղում «Արագածը» կընդունի «Ուրարտու Վիվառոյին»: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 18-ին: