Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով կներկայացնի Հայաստանը Իսպանիայում

Սպորտ
sambo

 Մարտի 17-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ,,Մարզաձևերի զարգացման համալիր հանրապետական կենտրոն,,  /նախկին ՄԻԿԱ/ մարզադահլիճում տեղի կունենա Մարտական սամբոյի Հայաստանի 2019թ. առաջնությունը, որին կմասնակցեն Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի ուժեղագույն սամբիստները: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան համապատասխան կարգի մեդալներ, դիպլոմներ, դրամական պարգևներ: Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը մայիսի 16-ից 20-ը կմասնակցի Իսպանիայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա