Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սրճարանատերերին պետք էր ավելի շատ ժամանակ տալ. տնտեսագետ (տեսանյութ)

Հասարակություն
serg-4

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում տեղի ունեցող սրճարանների ապամոնտաժման գործընթացին անդրադառնալով՝ փաստաբան Տիգրան Խուրշուդյանը նշում է, որ համայնքի ղեկավարությունը պետք է զգուշավորությամբ մոտենար։ Կարևոր կետերը, ըստ փաստաբանի, նախկինում կատարած հարկային վճարումներ են, աշխատատեղերի հարցը և պետք էր այդ ամենը հաշվի առնել։ Փաստաբանի խոսքով՝ քանդել կարող են բոլորը, բայց կարելի էր ինչ-որ բան առաջարկելուց հետո նոր անցնել ապամոնտաժմանը։ Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը համամիտ է:  Նա անընդունելի է համարում Օպերայի շրջակայքի տնտեսվարող սուբյեկտների հանդեպ քաղաքապետարանի կտրուկ մոտեցումը։ Տնտեսագետի խոսքով՝ պետք էր ավելի շատ ժամանակ տալ և քաղաքապետարանի կողմից տրված երեք ամիսը բավական չէ բիզնես միջավայրի փոփոխման համար, ինչպես նաև անհասկանալի է խտրական վերաբերմունքը. մի սրճարանն ապամոնտաժվում է, մեկ այլ ուրիշը՝ ոչ։ «Մասնավոր սեփականության հետ կապված մենք կարծես թե խնդիր չունենք։ Այ եթե այդտեղ խնդիր ունենայինք, միարժեքորեն մեր ներդրումային գրավչությունը մի քանի անգամ ընկնելու էր օտարերկրյա ներդրողի աչքերում»,- նշում է տնտեսագետը՝ նկատի ունենալով, եթե Օպերայի շրջական տարածքները մասնավոր սեփականություն լինեին։ Իսկ ապամոնտաժման առաջին օրը տեղի ունեցած բախումների մասին խոսելիս Խուրշուդյանն ընդգծեց, որ խնդրին պետք է երկու կողմից նայել. «Այս խնդիրը ունի երկու կողմ. հիմա, եթե ցուցարարների կողմից որոշակի բաներ են թույլատրվել, ես մի թեթև նայեցի. հայհոյանքներ էլ ես լսում, ինչ ասես լսում ես։ Չի կարելի, մենք ոստիկանին հայհոյում ենք, ինքն էլ ա մարդ»։