Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպորտի նախարարությունը չպետք է միացվեր կրթությանը. Բենուր Փաշայան

Սպորտ
pashayan-15.03.

«Երբ ընտրվեցի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ես հասկացա, որ շտապել եմ: Սակայն, քանի որ երկրի առաջին դեմքն էր առաջադրել իմ  թեկնածությունը, ես չէի կարող հակառակվել: Կուզեի երկար մնալ այդ պաշտոնում, բայց 2000 թվականին հրաժարական տվեցի, քանի որ վերջնական հասակացա, որ դա իմ տեղը չէ, ու ընդհանրապես հեռացա սպորտից», - «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանը: Անվանի մարզիկը միանշանակ կարծում է, որ սպորտի նախարարությունը չպետք է միացվեր կրթության նախարարությանը, քանի որ այդ երկու բնագավառները շատ են տարբերվում: Նա նաեւ գտնում է, որ պետությունը պետք է շարունակի աջակցել օլիմպիական մարզաձեւերին, քանի դեռ դրանք ինքնաբավ չեն դարձել: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում