A
A
Դիլիջանի թունելի լույսերը փոխարինվում են «LED» լամպերով
Դիլիջանի թունելի լուսավորությունն այսուհետ ապահովված կլինի «LED» լամպերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը թունելը սպասարկող «Ճանապարհ» ՍՊ ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանին հանձնարարել է թունելի պահպանման և սպասարկման միջոցների հաշվին եղած լուսատուները փոխարինել ժամանակակից, ավելի հզոր լուսատուներով, իսկ անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը: Սեղմ ժամկետներում՝ փուլ առ փուլ, նոր լուսատուներով կփոխարինվեն նաև Պուշկինի և Նալբանդի թունելները: Նշենք, որ թունելներում ժամանակակից լուսատուների փոխարինումը իրականացվում է առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն