Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նեղություն տալը սխալ ա, պիտի ուգավարիտ անես». 91- ամյա քաղաքացի (տեսանյութ)

Հասարակություն
serg-3

Երևանի 91-ամյա բնակիչ Ալբերտ Մակյանի խոսքով՝ Օպերայի մոտ երեկ տեղի ունեցած իրադարձությունների նման որևէ իրավիճակի նախկինում չի հանդիպել և չի էլ ցանկանում, որ հետագայում լինի։ «Էս 30 տարվա մեջ, էս հայության մեջ, էս տարբերությունը հեչ չի գնում. սա վնաս կտա մեր ժողովրդին»,- ընդգծում է Մակյանը։ Մակյանի խոսքով՝ կարելի է սրճարանի սեփականատերերին, աշխատակիցներին ցուցակագրել ու տեղ հատկացնել. «Ստեղ նենց մարդ կա, ոնց որ ասում են՝ մի կտոր հացի պակասություն ունի, տեղավորես, որ հանգիստ իրենց հարմար ձևի գնային-տեղավորվեին, ոչ թե այ էս ձև, պատերազմի ձևի»։ Ալբերտ Մակյանի համոզմամբ՝ երեկվա բախումները սխալ էին թե՛ քաղաքապետարանի կողմից, թե՛ քաղաքապետի կողմից, թե՛ թաղապետի կողմից։ «Նեղություն տալը սխալ ա։ Պիտի ուգավարիտ անես։ Տե՞նց են անում։ Եթե արժողություն ունի, ջարդել չի կարա ըլնի։ Ես՝ ինքս 91 տարեկան, ամեն տեսակ աշխատած մարդ, ես չեմ տեսել, որ դատարանը որոշում անի՝ «Ջարդե՛լ»։ Ըտենց որոշում չի լինի։ Վերցրո՛ւ, բռնագաղթի՛։ Մատերիալն արժողություն ունի։ Մարդը «կյանքը դրել ա» մատերիալը տեղը դնելու համար։ Դա շատ կոպիտ էր ինձ համար»,- եզրափակեց նա։