Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիև-Փաշինյան հանդիպման ժամկետները հայտարարելու պահը դեռ չի եկել. Azatutyun.am

Քաղաքականություն
agn

Ալիև-Փաշինյան հանդիպման ժամկետները հայտարարելու պահը դեռ չի եկել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Ազատության» հարցին՝ «արդեն իսկ հստա՞կ են ժամկետները Փաշինյան-Ալիև հանդիպման, և կարո՞ղ ենք ասել, որ բանակցությունները Մադրիդյան երեք սկզբունքների և վեց տարրերի շուրջ են լինելու», Մնացականյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ժամկետներին և հանդիպմանը՝ կա ձևավորված մշակույթ, որ մենք համաձայնեցնում ենք, ավարտում ենք ամեն ինչը, հետո միաժամանակ հայտարարում ենք, և էդ պահը դեռ չի եկել, որպեսզի մենք հայտարարենք։ Այստեղ միմյանց հարգելու խնդիրն է կողմերի միջև, որ մենք միաժամանակ համաձայնեցված հայտարարում ենք հանդիպման ժամկետների և վայրի մասին»։ Ինչ վերաբերում է սկզբունքներին՝ Մնացականյանը նշեց. «Մենք գնում ենք օրակարգով, որը արտահայտված է շատ հստակ, ինձ թվում է, արտահայտված է վարչապետի Ստեփանակերտում հնչեցրած ելույթում։ Այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգրավվել երկխոսության մեջ, շարունակել երկխոսությունը, այն ընթացքը, որ մենք ունենք։ Մենք ասում ենք, որ մենք ունենք տարբեր հարցեր»։ Մանրամասն՝ այստեղ