Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը  վերսկսել է Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժումը

Քաղաքականություն
nkar-2

Քաղաքապետարանը  վերսկսել է Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժումը: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողներին հետ զրույցում ընդգծեց, որ տեղի ունեցողը  իրավական դաշտում է: «Կան ուղղակի և անուղղակի միջոցներ պարզելու, թե որքան աշխատակից կա այս տարածքում:  300-400 թիվը  խիստ ուռճացված է: Ըստ մեր տվյալների՝ այստեղ աշխատում է ամենաշատը 2-3  տասնյակ քաղաքացի: Կամ ուղղակի մեր հարգարժան նախկին վարձակալները իրենց ընդվզումը հիմնավորելու համար այդ թիվն են հնչեցնում, կամ այստեղ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»:  Օպերային հարակից տարածքի բոլոր սրճարանները ժամանակի ընթացքում փակվելու են: «Գործընթացը շարունակական է լինելու: Դետալների մասին կիմանանք հետագայում»: