Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջ քննարկվում էր Հայաստան-Արցախ ընդհանուր սահմանի հարցը. Արա Պապյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Ara-Papyan

Վերջին օրերին էական աշխուժացում է նկատվում Արցախի հարցում , որը բնական էր և սպասելի էր քանի, որ եռանախագահները հանդես էին եկել որոշակի հայտարարությամբ և ակնկալում էին, որ կողմերը ինչ որ ձևով կարձագանքեն: «Պիտի ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի  մեկնելը Արցախ և համատեղ անվտանգության խորհրդի նիստի գումարելը  ես գնահատում եմ որպես այդ հարցի պատասխան: Այդ պատասխանը, ըստ էության մնում է  հիմնական մայրուղու մեջ՝ տարածքներ կարգավիճակի դիմաց: Անգամ այսպես կոչված՝ ազատ կամարտահայտությունը, որը փորձում է հայկական կողմը ներկայացնել որպես  մեծ ձեռքբերում,  որ այդտեղ  ամրագրված է՝ մեզ համար  բացասական է, որովհետև այդ կամարտահայտությունը պետք է լինի տարածքներ հանձնելուց և  փախստականների վերադարձից հետո,  որը ինքնին նշանակում է՝ նախ ընդունելով այդ սկզբունքը մենք չեղարկում ենք  արդեն իսկ կայացած հանրաքվեն , մենք դրանով  ընդունում ենք, որ Արցախի տարածքը օրինապես Ադրբեջանի  տարածք է եղել և մնում , պարզապես փորձում ենք ինքնորոշման սկզբունքով  ինչ որ մի կարգավիճակ ստանալ»,- ասում է  Արա Պապյանը: Ադրբեջանը և Ալիևները երբևէ խաղաղության կողմնակից չեն եղել, իրենց խնդիրն է հայկական պետականության ֆիզիկական ոչնչացումը,  մենք պետք է դրան համարժեք քաղաքականություն վարենք: Այն  6 տարրերը, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց դրանցից առաջին ՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների  վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, խոսքը գնում է  7 շրջաններ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս հանելու մասին, միջանկյալ կարգավիճակ  Ղարաբաղի համար,  և տեղահանված անձանց վերադարձ  բնակության  վայր: Արա Պապյանի խոսքով,- «Եթե սա իրականանում է հայկական բանակը մնում է ԼՂԻՄ-ի ներսում, բայց  էսօրվա դիրքերը զիջում ենք ու գալիս ենք ներս  , որի հետևանքով ունենում ենք 3 անգամ  ավելի երկար սահմանագիծ ու արդյունքոմ դառնում ավելի  խոցելի: Մնում է մի ճանապարհ, որը միջանցքի դեր է կատարելու, իսկ առաջ քննարկվում էր Հայաստան-Արցախ ընդհանուր սահմանի հարցը»: