Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի գոյությանը ոչինչ չի կարող սպառնալ. Ն. Բաբայան (տեսանյութ)

Հասարակություն
Narek-babayan

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Պետ գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ասաց, որ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի գոյությանը ոչինչ չի կարող սպառնալ: Նրա խոսքով՝ Դիլիջանում ՊԷԿ-ի կողմից կառուցված կառույցը նախատեսված է եղել, որպես հյուրանոց և առողջարան, որը այժմ օգտագործվում է Մոնթե Մելքոնյան վարժարանի համար, իսկ հյուրանոցի 9 հատ երկհարկանի քոթեջները այս պահին փակ են: Վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք ունի, բայց չի կարող այն լավագույն ձևով իրականացնել, իսկ հյուրանոցային հատվածը վարժարանից առանձնացնել՝ հնարավոր չէ:  «Վարժարանը պետք է ապահովված լինի լավ պայմաններով, բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է գույքը նպատակային օգտագործի և շահույթ ստանա: Այն կառուցվել է ՊԷԿ-ի  համար, սակայն ապրիլյան պատերազմից հետո, երբ ժողովուրդը բողոքել է, որ կառուցման համար միլիոնավոր գումարներ է ծախսվել, տրվել է վատ գույքային պայմաններ ունեցող վարժարանին: Բոլորս էլ հասկանում ենք, որ վարժարանը պետք է լավ պայմաններ ունենա, բայց դա չի նշանակում, որ մինչև 100 հոգի աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հեկտար տարածք ունեցող հյուրանոց, այն դեպքում, երբ կառույցի միայն մաքրության ծախսերը կազմում է տարեկան 63մլն դրամ»: Նրա խոսքով՝ հստակ հաշվարկ չկա թե, ինչքան գումար է  ծախսվել հյուրանոցի կառուցման համար, սակայն  3 քրեական գործ է հարուցվել և ոչ մեկ չի կարող իմանալ հատկացված գումարներից, որքան է յուրացվել և որքանը՝ ծախվել, իսկ կառույցի որոշ հատվածներում շինարարությունը դեռ չի ավարտել: Նա նշեց, որ ճիշտ կլինի, վարժարանի համար այլ տարածք հատկացնել, իսկ կառույցը օգտագործվի նպատակային: