Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը աշխարհի 2-րդ ռակետ Ռաֆայել Նադալն է (տեսանյութ)

Սպորտ
a1tenis-karen-14.03.

Ամերիկյան Ինդիան Ուելս քաղաքում ընթացող թենիսի Մասթերս 1000 մրցաշարի տղամարդկանց մրցումներում հաջող է մեկնարկել Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը: Վիճակահանության արդյունքներով մեր հայրենակիցը պայքարը սկսեց 2-րդ փուլից եւ հաղթեց իսպանացի Ֆելիչիանո Լոպեսին՝ 6:3, 1:6 ,6:4: Այնուհետեւ, Կարեն Խաչանովը պայքարից դուրս թողեց իր համերկացի, 21-ամյա Անդրեյ Ռուբլյովին՝ 7:5, 6:3: Այսօր կայացած 1/8 եզրափակիչ խաղում հայազգի թենիսիստը երկու սեթում պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, ամերիկացի Ջոն Իսներին՝ 6:4, 7:6: Կիսաեզրափակիչ մտնելու համար Կարեն Խաչանովը արդեն պետք է հաղթահարի աշխարհի 2-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի արգելքը: